• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին

21 մարտի, 2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին: Հանդիպմանը մասնակցել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է տեսանելի է, բոլորը տեսանում են, այդ աշխատանքով նաև հիմնադրամն է ներկայանում որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա և անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,
- իր խոսքում նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: